1020 դիտում
19:35 08-10-2019
Տիգրան Խաչատրյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների խորացումը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Վադիմ Բրինզանին։
Վադիմ Բրինզանը նշել է, որ տպավորված է Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովով և շնորհակալություն հայտնել նախարարին ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Մոլդովայում ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության առաջահերթություններից է։
Երկու նախարարները քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով, որ իրական ներուժը արտացոլված չէ առկա վիճակագրական ցուցանիշներում, և այդ համատեքստում համագործակցության լայն դաշտ է առկա։ Տիգրան Խաչատրյանը և Վադիմ Բրինզանը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների տնտեսական հնարավորությունների համադրման վերաբերյալ։
Վադիմ Բրինզանի խոսքով՝ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է կիսվել տնտեսական գործունեության ոլորտում կոռուպցիայի բացառմանն ուղղված քայլերի փորձով։
Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման շրջանակում տարատեսակ ծրագրերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները։
Երկու երկրների էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են գործարար շրջանակների կապերի սերտացմանը, առաջիկայում սպասվող բիզնես խմբերի հանդիպումներին։
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
21:53 11-10-2018
Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել