211652_close_icon
views-count1205 դիտում article-date 17:56 08-10-2019

Բռնցքամարտի ԱԱ. Անուշ Գրիգորյանը պարտվեց

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցի և դուրս մնաց պայքարից: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով: ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ) պարտվել էին մեկնարկային մենամարտերում: Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Նմանատիպ նյութեր