211652_close_icon
views-count2016 դիտում article-date 17:45 08-10-2019

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր