հիմնական կայք
Լրահոս

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։


Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։

Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք