211652_close_icon
views-count8392 դիտում article-date 14:36 08-10-2019

Մեր անելիքները դեռ շատ են. Հայկ Գրիգորյանը՝ ՔԿ աշխատակիցներին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ Շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաեւ վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու: Քննչական կոմիտեի բոլոր ծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածության, քաղաքացիական հստակ դիրքորոշման եւ ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ նկատելիորեն ակտիվացել է կոռուպցիայի եւ, առհասարակ, հանցագործությունների դեմ մղվող անողոք պայքարը, ամրապնդվել համագործակցությունն ինչպես իրավապահ եւ ուժային այլ կառույցների, այնպես էլ` քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, ինչը հանցավոր ոտնձգություններից մեր հասարակության պաշտպանության հուսալի նախադրյալներից է: Այդուհանդերձ, մեր անելիքները դեռ շատ են, եւ ձեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա ծառայողական պարտականությունները պետք է կատարի` մերժելով հանրության համար ոչ ընկալելի դրսեւորումները, հիմնվելով համակարգի լավագույն ավանդույթների վրա, դրսեւորելով կամք եւ տոկունություն` ապօրինությունների հանդեպ աննախադեպ մերժելի վերաբերմունք որդեգրած մեր համաքաղաքացիների սպասումներն արդարացնելու հարցում: Մենք հպարտանալու ենք այն քննիչներով, ովքեր համարժեք են ընկալում այս իրողությունները, որոնց համար պետությանը եւ օրենքին անմնացորդ ծառայելը, գործին նվիրվածությունը եւ պետական մտածողությունը սոսկ խոսքեր չեն, այլ` ամենօրյա աշխատանքի ուղենիշներ: Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով եւ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, իսկ Ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, սեր եւ համերաշխություն»:

Նմանատիպ նյութեր