211652_close_icon
views-count120879 դիտում article-date 14:19 08-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. կինը, ով անցել էր Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում էր ինքնասպան լինել, փրկվել է շնորհիվ ոստիկանի և Ռազմական ոստիկանության ծառայողի. օպերատիվ են գործել բժիշկն ու փրկարար-հոգեբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցը Դավիթաշենի կամրջի վրա կարողացել է կանխել 40-45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Լավ էր, ոստիկանը կարողացավ կանխել այդ կնոջ քայլը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, հետո արդեն ոստիկանության ծառայողին մոտեցան մի քանի քաղաքացիներ ու կարողացան այդ կնոջը դուրս բերել անվտանգ վայր ու ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության աշխատակիցները ՝ փրկարար-հոգեբան Տիգրան Սարգսյանի և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 23 բրիգադի բժիշկը հոգաբանական և առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին այդ կնոջը»: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ այդ քաղաքացիների մեջ էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մի քանի ծառայողներ, ովքեր հանգստի մեջ են եղել, սակայն տեսնելով որ Դավիթաշեն կամրջի վրա «աժիոտաժ է», մոտեցել և օգնել են ոստիկանության ծառայողին, այդ կնոջը հետ բերելով անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Այս պահին կինը անվտանգ գտնվում է փրկարարների, հոգեբան-փրկարարի և բժշկի հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է այդ կնոջ ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր