211652_close_icon
views-count1514 դիտում article-date 09:01 08-10-2019

ԷԿԵՆԳ-ը լուրջ խնդիրներ է առաջացրել տուրիստական ընկերությունների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են «էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից (ԷԿԵՆԳ) www.govtravel.am կայքի միջոցով: Պարզվում է, որ ԷԿԵՆԳ-ը լուրջ խնդիրներ է առաջացրել տուրիստական ընկերությունների համար, «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են՝ 3 տարի է՝ չեն կարողանում մասնակցել պե­տական գնումներին: Այս ընկերություններից մեկի տնօրեն Ռուզան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց. «Օրինակ, հարցումը գալիս է, ընդունենք, ես տվել եմ 274 հազար դրամ, ԷԿԵՆԳ-ը 350 հազար դրամ գին է տալիս, պատկերացրեք, 30 հոգանոց խմբի դեպքում մեծ գումար է ստացվում: Ամ­բողջ մի ոլորտի թևերը կտրեցին»: Ի՞նչ է արել ՏՄՊՊՀ-ն, երբ այստեղ, ըստ էության, տարեկան մի քանի մլրդ դրամ շրջանառությամբ մենաշնորհի մասին է խոսքը: Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին պատաս­խանել են, որ ուսումնասիրություն են իրականացնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր