հիմնական կայք
Լրահոս

Իրանը ժամանակավորապես կչեղարկի այցագրային ռեժիմը Իրաքի քաղաքացիների համար

Իրանը ժամանակավորապես կչեղարկի այցագրային ռեժիմը Իրաքի քաղաքացիների համար Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու Է երկու ամիս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Իրաքում Իրանի դեսպանության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 7-ին:


«Իրաքի բոլոր քաղաքացիները կկարողանան 2019 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Իրան այցելել առանց այցագրի»,-նշվում Է հայտարարության մեջ: Դեսպանությունը հուսով Է, որ «այս միջոցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»:

Հոկտեմբերի 7-ին իրանցի սահմանապահները վերսկսել են Խոսրավի հսկիչ-անցակետի աշխատանքը Իրաքի հետ սահմանում, որն ավելի վաղ փակվել Էր այդ երկրում տեղի ունեցող բողոքների պատճառով:
Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ: «Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված Է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:

Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել Է 104 մարդ, տուժել Է ավելի քան 6,1 հազար հոգի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք