հիմնական կայք
Լրահոս

Ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այն «ճարպիկների» դեմ, ովքեր անմեղ քաղաքացիներին վաճառում են ձևափոխված «մահվան» ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այն «ճարպիկների» դեմ, ովքեր անմեղ քաղաքացիներին վաճառում են ձևափոխված «մահվան» ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններքվ՝ վերջին ամիսներին հանրապետություն ներկրված որոշ ավտոմեքենաներ հետագայում իսկական պատուհաս են դառնալու այն գնողների համար։


Աջ ղեկով մեքենաները որոշ ներկրողներ ձևափոխում են ձախ ղեկի, բերում են հայ-վրացական մաքսակետ, որտեղ հայ մաքսավորները իրավունք չունեն որևէ առարկություն ներկայացնել ու այդ ապագա «դիակառքը» հետ վերադարձնել, քանի որ մեր երկիր մուտք գործող ավտոմեքենան փաստացի ձախ ղեկով է ներկայացվում և այստեղ չկա օրենքի հետ հակասություն։ Եթե մասնագետները խորը ուսումնասիրեն այս խնդիրը, ապա պարզ կդառնա, որ այս տեսքով «թքած-կպցրած» ավտոմեքենաները ապագայում պատուհաս են դառնալու գնորդի և դրանից օգտվողի համար։

Կարելի է ասել, որ այն ունեցողը իր գերեզմանափոսն է փորում։ Իսկ այս անմարդկային քայլին դիմում են մեր վայ որոշ «ճարպիկները», ինչ է, թե գումար աշխատեն։

Շատ գնորդներ տեղյակ չեն, թե ինչ է արվել իրենից առաջ իր կողմից գնվող ավտոմեքենայի հետ։ Իսկ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նման ավտոմեքենաներ հիմնականում «ճարպիկները» վաճառում են հանրապետությունում զբաղվող տաքսի ծառայություններին։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ կառավարությունը այս խնդիրը պետք է վերջնականապես լուծի, որպեսզի որոշ «ճարպիկների» հարստացման հետևանքով անմեղ մարդիկ չտուժեն։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է մի քանի լուսանկարներ, որով հիմնավորվում է, որ ավտոմեքենաների ղեկերը փոխելուց հետ այն փորձանք է դառնում այդ ավտոմեքենաները գնողների համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք