211652_close_icon
views-count1197 դիտում article-date 20:55 07-10-2019

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում կմասնակցի Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմեկնի Գերմանիա` մասնակցելու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովն անցկացվում է Վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում` հոկտեմբերի 8-10-ը Բեռլինի Հումբոլդթի և Հալլե-Վիտենբերգ երկրամասի Մարտին Լյութերի անվան համալսարաններում: ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ելույթով: Գիտաժողովը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Հումբոլդթի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության, Բեռլինի պետական գրադարանի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր