211652_close_icon
views-count4687 դիտում article-date 15:51 07-10-2019

Ծեծկռտուք Ախալքալաքում. պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/171047?fbclid=IwAR1aDtflk4DvrSsC7jjG-CUrnTtjA1KUgeEx0KvFfcdtrl6RAglfBzwE21U]Armtimes.com-[/url]ը գրում է. Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավորի եղբոր միջև: Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկատվությունը, փոխանցում է jnews.ge լրատվականը: Ծեծկռտուքը պատգամավորների հարազատների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Լրատվամիջոցը գրում է, որ չի հրապարակում կատարվածի մանրամասները, որովհետև չի կարողացել ճշտել ունացած տեղեկատվությունը, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվել են մեկնաբանել, իսկ ՆԳՆ-ից արդեն 4-րդ օրն է ստանում է պատասխան, որ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է: «Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավելի տեղեկատվություն տալ», – ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունից: Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից պատասխան նույնպես չկա: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/171047?fbclid=IwAR1aDtflk4DvrSsC7jjG-CUrnTtjA1KUgeEx0KvFfcdtrl6RAglfBzwE21U]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր