211652_close_icon
views-count143651 դիտում article-date 14:46 07-10-2019

Նոր մանրամասներ՝ Վանաձորում աղմկահարույց սպանություններից. սպանվածներից երկուսը մինչ այդ զենքի գործադրմամբ բռնություն էին կիրառել քաղաքացու նկատմամբ ու նրանից առևանգել Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացնելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդում է դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ Գրիգորյանի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Սամվելյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ՝ վայր ընկնելու հետևանքով: Նշված դեպքը ոստիկանության Տարոնի բաժնում գրանցվել էր որպես դժբախտ պատահար: Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 04:00-ի սահմաններում ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտորնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթ անձինք հարվածել են Գ. Սամվելյանի գլխին, ով կորցրել է գիտակցությունը և երբ ուշքի է եկել, դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 75 VV 077 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել է նաև Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով: Պարզվել է, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Պարզվել է, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի և Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում: Ոստիկանները ձեռնարկում են նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 1 հասցեի մոտ, որի վրայից բացակայել են համարանիշները: Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարևանությամբ՝ ծառերի մոտ, հայտնաբերվել է կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137084/?fbclid=IwAR0SiKZtfrzt0UD42OTQvkP4Huk6wPFHg3pOd8iCrHZSP8_H7-xi1UmdaM0]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ հենց նա էր կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը: Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս էր եղել: Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց էին ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ կամ «մեզ նարկոտիկով կապահովես, կամ հարազատիդ կբռնաբարենք»: Եվ սպանության օրը, երբ հավաքվել էին Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել: Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին նաև ինքնաձիգ: Քննչական խմբի ղեկավարը դիմելու էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Գրիգորյանի նկատմաբ, և եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, Հ. Գրիգորյանը տեղափոխվելու էր Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: [b]Սպանությունների կասկածանքով ձերբակալված՝ 46-այա Հակոբ Գրիգորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0432083001570445781587421.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր