211652_close_icon
views-count27628 դիտում article-date 13:48 07-10-2019

Ավտովթար Երևանում. 28-ամյա վարորդը 09-ով Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված բեռնատարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում 28-ամյա Համլետ Տ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 36 DZ 824 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված վիճակում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Էսկաֆիլ Մ.-ին պատկաող Mercedes մակնիշի բեռնատարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ВАЗ 2109 ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր