հիմնական կայք
Լրահոս

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել «Youtube»-ը. փոխվարչապետ

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել «Youtube»-ը. փոխվարչապետ Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել «Youtube»-ը: Այս մասին WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


«Մենք ունենք այդ ծրագրերը: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայի շուրջ եւ ոչ միայն «Youtube»-ի, այլ մեծ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ»,- ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով համաժողովին՝ փոխվարչապետն ասաց, որ այս միջոցառումը կարելի է համարել կարեւոր հանգրվան, այն բավականին հեղինակավոր է եւ առաջին անգամ է ՀՀ-ում անցկացվում: Ըստ նրա՝ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական:

«Այսօր Հայաստանի համար շատ կարեւոր օր է: Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ, եւ մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որպեսզի այդ տրանսֆորմացիան ՀՀ տնտեսությունում տեղի ունենա»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ ՏՏ ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են, իսկ նման միջոցառումները նորանոր կապեր ստեղծելու հրաշալի հնարավորություն են ընձեռում։

Թե ինչ կտա WCIT-ը Հայաստանին եւ արդյոք նոր ներդրումների համար ճանապարհ կբացի՝ Ավինյանը նշեց. «Կարծում եմ՝ կարևորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են, ինչը ՏՏ և ոչ միայն այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել: Կարծում եմ օտարերկրյա շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են ՀՀ ում ներդրումներով հետաքրքիրված լինել»,- ասաց Ավինյանը։

Աղբյուրը՝ armtimes.com

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք