211652_close_icon
views-count1194 դիտում article-date 13:16 07-10-2019

Բակո Սահակյանը հանդիպել է «Չևի Չեստ» կազմակերպության և Ֆրեզնո քաղաքից ժամանած բժիշկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է Արցախի բժշկական ծառայության որակի բարձրացմանը և հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսևորում: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր