211652_close_icon
views-count1438 դիտում article-date 12:04 07-10-2019

Իրաքը բռնության նոր ալիքի ծավալման շեմին է. անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների դեմ

Իրաքում ընթանում են հակակառավարական ցույցեր: Անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների դեմ: Կան զոհեր և վիրավորներ: Անկայունությունը սպառնում է վերածվել նոր հակամարտության երկրում, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5110856.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Բաղդադում բողոքի ցույցերի արդյունքում հաստատվել է պարեկային ժամ: Անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա և օգտագործել արցունաքաբեր գազ: Ցուցարարներին սակայն դա հետ չի պահում: Նրանք նշում են, որ կշարունակեն պայքարել իրենց իրավունքների համար՝ մատնանշելով գործազրկությունն ու տնտեսական ծանր վիճակը: 2017 թվականին Իրաքը հայտարարեց Դաեշ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին: Երկու տարի անց որևէ առաջընթաց չի գրանցվել երկրի վերականգման և զարգացման հարցում: Պետության երեք հիմնական քաղաքական և էթնիկ խմբերի ՝ Սունիների, Շիաների ու Քրդերի ներկայացուցիչները օրերս բանավեճ են ծավալել Լոնդոնի Չաթմ Հաուսում երկրի հետագա զարգացման հարցերի շուրջ: Ազգակրոնական բաժանումները, ըստ բանախոսների, շարունակում են թուլացնել երկրի կառավարման հիմքերը: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը Իրաքի ապագայի հարցում: «Երկրի քաղաքական համակարգը բնորոշվում է որպես որպես ապակենտրոնացված և դաշնային համակարգ: Սակայն իրականում այստեղ չկա դաշնային կառավարություն: Տեղական իշխանությունները չունեն բվարար իրավունքներ, որի արդյունքում չեն կարող բավարարել բնակչության պահանջները»,- ասում է շիա ազդեցիկ հոգևորական Մոքթադա ալ Սադրիի ներկայացուցիչ Դիա ալ Սադային: «Անհրաժեշտ է ազգային հաշտեցում Իրաքի ժողովրդի բոլոր տարրերի միջև: Սունիները պետք է գիտակցեն, որ իրենք Իրաքի քաղաքացիներ են եւ մաս են կազմում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներուն եւ որոշումներում», ասում է Քրդստանի շրջանի ներքին գործերի նախարար Կարիմ Սինջարին: «Իրաքն ունի 20 տարին չբոլորած մոտ 20 միլիոն երկտասարդ: Նրանք չգիտեն Սադամ Հուսեյնին և տեղյակ չեն նախկին քաղաքական խնդիրներից: Նրանք անհամբեր են, քանի որ չեն ստանում համապատասխան կրթություն, առողջապահական կամ այլ ծառայություններ»,- ասում է Իրաքի վարչապետի խորհրդական Լեյթ Քուբբան: Այս անհամբերությունը, սակայն, արագությամբ վերածվում է զայրույթի, որից մեկ քայլ է մինչև նոր բռնության ալիքի ծավալում:

Նմանատիպ նյութեր