211652_close_icon
views-count62515 դիտում article-date 09:32 07-10-2019

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է քարերին, այնուհետև կողաշրջվել և բախվել բացօթյա քարե զուգարանին. մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Opel մակնիշի 36 FR 369 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ավբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև բախվել գործարանի տարածքում տեղադրված քարե զուգարանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն ու ուղևորը կարողացել են ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ խումը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան, որը բարձված է եղել գյուղմթերքով, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակ 3-րդ վաշտի տեսուչներ Արսեն Ասատրյանը և Լևոն Թևոսյանը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգությունն են ստացել, ապա ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի ուղեկցությամբ տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր