հիմնական կայք
Լրահոս

Արարատի մարզի ոստիկանները «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարչին, ով հափշտակել էր 122 մլն դրամ ու դիմել փախուստի, ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. կառավարիչը ձերբակալվել է

Արարատի մարզի ոստիկանները «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարչին, ով հափշտակել էր 122 մլն դրամ ու դիմել փախուստի, ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. կառավարիչը ձերբակալվել է SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զաքարյանի) գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, մարզի ոստիկանապետի ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ« մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:

Արարատի մարզի ոստիկանները մերօրյա «Բենդերին» ապացուցեցին, որ «գողի ու ***-ի օրը 40 օր է»:

Գ. Շամշյանի տեղեկություններով, բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բանկից հայտնել էին, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մասնաճյուղի կառավարիչի կողմից հափշտակված գումարը կազմում էր 122 մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք