211652_close_icon
views-count1342 դիտում article-date 18:46 06-10-2019

Իրաքի վարչապետը ժողովրդին խոստացել է բարեփոխումներ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում

Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնց ֆոնին առնվազն 100 մարդ է զոհվել, կան մի քանի հազար տուժածներ։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այսօր Իրաքի կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ խոստանալով մի քանի տասնյակ բարեփոխումներ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մասնավորապես, վարչապետ Ադիլ Աբդուլ-Մեհդին կոչ է արել ցուցարարներին՝ հեռանալ Բաղդադի և այլ քաղաքների փողոցներից, և այդ ժամանակ կառավարությունը ընդառաջ կգնա նրանց և կսկսի բարեփոխումներ փաթեթներ մշակել ու իրականացնել։ Նա նաև պահանջել է, որպեսզի ուժային կառույցների ներկայացուցիչներն այլևս մարտական փամփուշտներ չկիրառեն, եթե խոսքը չվերաբերի ինքնապաշտպանությանը։

Նմանատիպ նյութեր