211652_close_icon
views-count1411 դիտում article-date 16:48 06-10-2019

Կամչատկայում հրաբխի ակտիվացման պատճառով վտանգավորության «կարմիր աստիճան» է հայտարարվել

Կամչատկայում ակտիվացել է Շիվելուչ հրաբուխը։ Այն օդ է արտանետել ծովի մակարդակից մինչև 10 կմ բարձրության մոխիր։ Այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Կամչատկայի՝ հրաբխային ակտիվացման արագ արձագանքման խմբի պաշտոնական կայքում ասվում է, որ մոխրի «ամպամածությունը» շարժվում է հրաբխից դեպի հյուսիս-արևելք, ինչը կարող է ազդել միջազգային ու ցածր բարձրության վրա թռչող օդանավերի վրա։ Ավիացիայի համար նշված հատվածում տրվել է վտանգավորության կարմիր աստիճան։

Նմանատիպ նյութեր