211652_close_icon
views-count1108 դիտում article-date 17:11 06-10-2019

Դմիտրի Պեսկովը չի բացառել Թրամփի ու Պուտինի երկկողմ հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը Չիլիում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Պեսկովի խոսքով՝ ինքը դեռևս չի կարող որևէ հստակ բան ասել այդ հարցով։ Նշենք, որ նախօրեին մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Դոնալդ Թրամփը հուզված է եղել և Պուտինի հետ խոսել է կարկամած։

Նմանատիպ նյութեր