211652_close_icon
views-count2158 դիտում article-date 14:04 06-10-2019

Նոյեմբերի սկզբին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։ «Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր