հիմնական կայք
Լրահոս

Լեգենդար հերոսը. Աշոտ Ղուլյան. aparaj.am

Լեգենդար հերոսը. Աշոտ Ղուլյան. aparaj.am aparaj.am-ը գրում է. «Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում››: Այսպես է ասել Հայ դատի պայքարի առաջամարտիկ եւ դրոշակակիր Աշոտ Ղուլյանը(Բեկորը), ով իր խիզախությամբ, ազատատենչ ոգով եւ վեհ գաղափարներով լծվել է ֆիդայական շարժման ակունքներին եվ մարտիրոսվել հանուն հայրենիքի պաշտպանության՝ սերունդների հիշողության մեջ մնալով որպես կենդանի լեգենդ։


Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 6-ին, Բաքվում։ 16 տարին լրանալուն պես ընտանիքը վերադարձել է Արցախ, հայրենի գյուղ՝ Խնձրիստան:

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտ Ղուլյանը աշխատել եւ օգնել է ընտանիքին:

Բեկորը լուսավոր միտք ու ոսկի ձեռքեր ուներ: Նա աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ։ Լեգենդար հերոսը վիրավորվել է 11 անգամ, որից 5-ը՝ իր ինքնաշեն զենքերի փորձարկումներից: Բեկորներով ակոսված Աշոտին անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։

Պատերազմը նրան պարտադրեց զենք հորինել՝ իրագործելով իր՝ փականագործ դառնալու մեծ երազանքը:

Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից նա անդամակցել է ՀՅԴ-ին եւ եւ եղել է նոր ձեւավորվող բանակի առաջին հրամանատարներից մեկը՝ ղեկավարելով Ստեփանակերտի լեգենդար առաջին վաշտը: Բեկորն իր անմնացորդ ներդրումն է ունեցել նորօրյա դաշնակցական ֆիդայիների ավանդի կերտման վեհ գործում: Նրա վաշտը մասնակցել է արցախյան մարտերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն՝ ազատագրվելով բազմաթիվ բնակավայրեր։

Իր բարձր հեղինակությամբ լեգենդար հերոսը վայելում էր ժողովրդական սերն, ու նրա խոսքը լսում էին բոլոր բարձրաստիճան հրամանատարները:

1992թ. Շուշիի ռազմագործողության ժամանակ Բեկորի գլխավորած առաջին վաշտը առաջինն է մտնում քաղաք։ Շուշի մտնելուն պես՝ հեռակապով կապվում է կենտրոնական հրամանատարության հետ եւ հաղորդում, որ ինքը Շուշիի բերդի պատին նստած, սպասում է տղաների բարձրանալուն:

Բեկորը երազում էր հին ընկերների հետ շոգենավ վարձել եւ ծովով շրջել աշխարհով մեկ, տեսնելով, թե ինչպես են աշխարհում ապրում եւ ինչպես են իրենց հայ զգում հայերը:



Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք