211652_close_icon
views-count1260 դիտում article-date 12:11 06-10-2019

«Նա չի ոչնչացնի ինձ». Ջո Բայդենը Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջ

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենի կարծիքով՝ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է իր լիազորությունները և դրանք օգտագործում՝ իր շահ իրեն։ Այդ մասին գրել է The Washington Post պարբերականը։ «Թրամփը չի ոչնչացնի ինձ և չի ոչնչացնի իմ ընտանիքը»,-ասել է Բայդենը։ Վերջինս հավելել է, որ օրեցօր ակնհայտ է դառնում Թրամփի կողմից իշխանության չարաշահումը։ Նա Թրամփին համեմատել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հետ՝ նշելով, որ Վաշինգտոնը երբեք չի ստել՝ ի տարբերություն Թրամփի։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ սատարելու է Թրամփի իմփիչմենթին, եթե նա հրաժարվի համագործակցել Կոնգրեսի հետ։

Նմանատիպ նյութեր