211652_close_icon
views-count1688 դիտում article-date 10:53 06-10-2019

Շոտլանդիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել քայլերթի՝ պահանջելով անկախացում Մեծ Բրիտանիայից

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում նախօրեին ավելի քան հարյուր հազարանոց քայլերթ է տեղի ունեցել։ Մարդիկ պահանջել են անկախացում՝ Մեծ Բրիտանիայից։ Այդ մասին հաղորդում է Press Association-ը։ Շոտլանդացիներին իրենց նպատակում հաջողություն է մաղթել Շոտլանդիայի առաջին վարչապետ Նիկոլա Ստերջենը, սակայն չի կարողացել միանալ քայլերթին։ 2014 թվականին այդ երկրում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, և մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Լոնդոնի հետ միությունը պահպանելուն։ Այդուհանդերձ, հարցը մինչ օրս մնում է օրակարգում։

Նմանատիպ նյութեր