211652_close_icon
views-count2568 դիտում article-date 19:23 05-10-2019

Սերգեյ Սմբատյան. Արվեստն ու երաժշտությունը կյանքի որակ են փոխում. Aravot.am

«Աշխարհում այսօր շատ են խոսում խնդիրներից, արվեստից, գաղափարներից, նոր մտքերից, եւ կան ինչ-որ բաներ, երբ միավորվում են, արդյունք է ստացվում: Հայաստանում կարեւորում ենք դասական երաժշտությունը եւ արվեստը, որը մեր գենում կա, արվեստով ենք ներկայանում աշխարհին»,- հոկտեմբերի 5-ին The LOFT-ում կայացած «ԴասA. տեխնոլոգիաները և երաժշտությունը» խորագրով հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը ղեկավարելու է WCIT համաշխարհային նվագախումբը, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/10/05/1070213/?fbclid=IwAR0klJs6bK7esSwjtgMKfNGzqGo8ih2DrXn-7okFKJPmKZXbOzqmBaYPCVw]Aravot.am[/url]-ը: Մաեստրոն պատմեց, թե ինչու է WCIT համաժողովը մեկնարկելու դասական երաժշտության համերգով եւ ինչու է ստեղծվել WCIT համաշխարհային նվագախումբը: «Ամենաքննարկվող թեման արհեստական բանականությունն է, բոլոր նորարարական մտքերը, ստարտափերը անդրադառնում են դրան: Երեսուն տարի առաջ ինտելեկտուալ մարդ էին համարում նրանց, որոնք ունեին գիտելիքներ… Օրինակ երբ է ծնվել Բախը, Մոցարտը կամ Շեքսպիրը, կամ երբ է գրվել այս գիրքը… Այսինքն ավելի տեղեկատվական դաշտն անվանում էինք ինտելեկտ։ Ապա ստեղծվեց համացանց ու գուգլը, եւ այժմ որեւէ մեկը նման մարդկանց կարիք չի զգա, քանի որ յուրաքանչյուրդ ունեք ձեր գործիքը, որ սմարթֆոնն է կամ բջջային հեռախոսը, որով կարող եք համացանցով համապատասխան տեղեկատվություն ստանալ, ինտելեկտի պաշարի խնդիր չեք զգում: Ինտելեկտուալ մարդ հասկացությունը վերաբերում է նրան, թե մարդն ինչպես կարող է սինթեզել այն տեղեկատվությունը, որ ունի»,-ասաց Սմբատյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես կարելի է ստանալ երաժշտություն արհեստական բանականության շնորհիվ: «Նույնիսկ արհեստական բանականության զարգանալուն պես մարդիկ կարող են տեսնել, որ կատարողական արվեստը կարող է շատ ավելի առաջ գնալ ու փոխել բովանդակությունը»,-նշեց դիրիժորը: Սերգեյ Սմբատյանի խոսքերով, «Արհեստական բանականությունը կարող է հասկանալ ցանկացած կոմպոզիտորի սիմֆոնիաները, եւ այդ ֆորմուլայի մեջ ստեղծել եւս մեկ սիմֆոնիա: Շատ կարեւոր է, որ այսօր այդ քայլն արվում է Հայաստանում, դա մեզ համար մեծագույն ձեռքերում է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=https://www.aravot.am/2019/10/05/1070213/?fbclid=IwAR0klJs6bK7esSwjtgMKfNGzqGo8ih2DrXn-7okFKJPmKZXbOzqmBaYPCVw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր