հիմնական կայք
Լրահոս

Սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ. «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը՝ ակումբի վրա հարձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ. «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը՝ ակումբի վրա հարձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am Ես վստահ եմ, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ ակումբի վրա կատարված հարձակմանը:


Անժելա Թովմասյանի խոսքով`սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն և թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով հրապարակմանը, որի պատճառով, ըստ ակումբը պաշարածների, եղել է հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. «Հեղինակն արագ կարձագանքի: Նման կարգի բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետևեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»:

Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Մանրամասները՝ Tert.am-ում

Տեսանյութը՝ Hraparak.am

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք