7198 դիտում
10:54 05-10-2019
Հայհոյանք՝ թռչնակի փոխարեն․ «Իմ քայլ»-ի 2 պատգամավորներ փոշիացրել են քվեները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը երեկ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 98 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներ, հաստատվեց և կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան: Բայց մինչ այդ քվեարկության արդյունքները հետաքրքիր պատկեր են ուրվագծում: Եթե «դեմ» և «կողմ» ձայները հասկանալի են, պատգամավորները կոնկրետ դիրքորոշում են արտահայտել, ապա անհասկանալի է մնում, թե ինչ է եղել այն քվեաթերթիկների հետ, որոնք «անվավեր» են ճանաչվել:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ իր աղբյուրներից կարողացավ ճշտել, որ պատշաճ քվեարկության նշանի փոխարեն ԱԺ երկու պատգամավոր ուղղակի հայհոյախառն արտահայտություններ են գրել, ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի հասցեին: Կատարվածն ուշագրավ է այնքանով, որ քաղաքական մեծամասնության համար այս քվեարկությունը կյանքի ու մահու հարց էր, և ամեն ինչ արվեց, որպեսզի անգամ եվրոպաներից պատգամավորները գան, հասնեն, և ԱԺ-ն կարողանա բարձր ձայներով անվստահություն հայտնել ՍԴ նախագահին: Եվ, ահա, գտնվում են 2 ազգընտիրներ, որոնք փոշիացնում են իրենց քվեները:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ բոլորով կողմ են քվեարկելու նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում գրեթե համոզված են եղել, որ երկու «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են եղել՝ բարկացած իրավիճակի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8037 դիտում
19:26 22-06-2018
ՀՀ գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից 1.4 մլրդ-ից ավելի դրամ են փոշիացրել. ՀՀ գլխավոր դատախազություն
1033 դիտում
08:58 21-11-2023
Զգալի գումարներ են փոշիացրել. հերթական «թիրախը» ՏՏ ոլորտն է. «Փաստ»
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»