211652_close_icon
views-count2844 դիտում article-date 10:32 05-10-2019

Հայաստանում փորձնական մարդահամար է անցկացվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկում և Կոտայքի մարզի Ակունք, Արամուս, Կամարիս և Մայակովսկի գյուղերում մեկնարկել է ՀՀ փորձնական մարդահամարը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 12-ը նե­րառյալ: Ի դեպ, փորձնական մարդա­համարի նպատակն է ՀՀ 2020 թվա­կանի մարդահամարի հարցաթերթի, այլ մեթոդաբանական գործիքների և կազմակերպչական գործառույթների փորձարկումը մշտական բնակչու­թյան թվաքանակի 1 տոկոսը ներա­ռող բնակչության շրջանում: Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ այն նվա­զել է 8200-ով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր