հիմնական կայք
Լրահոս

Թուֆենկյան հիմնադրամը նվիրել է 5 տուն և համայնքային կենտրոն Արցախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թուֆենկյան հիմնադրամը նվիրել է 5 տուն և համայնքային կենտրոն Արցախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հոկտեմբերի 4-ին 5 ընտանիքներ, այդ թվում՝ Սիրիայից գաղթած մեկ ընտանիք, «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից տներ են ստացել Արցախի Քաշաթաղի շրջանում: Հիմնադրամը նաև Մոշաթաղ համայնքին է նվիրել նոր վերանորոգված և բարեկարգված համայնքային կենտրոն, որը ծառայելու է որպես մշակութային և սոցիալական հանգույց Մոշաթաղի և հարակից գյուղերի համար:


«Նման կենտրոն ունենալը մեծ դեր է խաղում զարգացող և ուժեղ համայնքի կառուցման գործում: Անհրաժեշտությունը կար, քանի որ բնակչությունը ոչ մի տեղ չուներ հանդիպելու, հավաքվելու, միջոցառումներ և տոնակատարություններ կազմակերպելու: Մենք շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» հիմնադրամին և նվիրատուներին այս հիանալի նախաձեռնության համար:», - ասաց Մոշաթաղի համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանը:

Կովսական քաղաքում տեղակայված տներից մեկը տրվել է Լուսին Գարահբեդի հինգ հոգանոց ընտանիքին, որոնք Հայաստան են եկել Սիրիայի Քամիշլի քաղաքից ՝ նոր հույս և ավելի լավ կյանք փնտրելով հայրենիքում: «Սիրիահայերի համար բնակարանային պայմանների ապահովումը շարունակում է մնալ առաջնահերթություն, Հիմնադրամի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում: Մենք աջակցել ենք ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանի տարբեր մասերից վերաբնակեցված մարդկանց, բայց գիտակցում ենք որ կան ընտանիքներ որոնք բռնի կերպով կամ ստիպված են հեռացել իրենց տներից, ինչպես օրինակ Սիրիայի հայերը, կամ ՝ 90-ականներին արցախյան ազատամարտի ժամանակ տեղահանված հայերը։ Այս է պատճառը, որ նրանք հատուկ ուշադրության կարիք ունեն », - ասաց Հուսիկ Սարգսյանը ՝ «Թուֆենկյան» հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավարը:

Մյուս չորս տները, որոնք տեղակայված էին հյուսիսային՝ Հերիկ, Հակ և Մոշաթաղ գյուղերում և Քաշաթաղի շրջանի հարավում գտնվող Կովսական քաղաքում, տրամադրվել են այն ընտանիքներին, որոնք եկել էին Հայաստանի տարբեր մարզերից: Նրանցից ոմանք անասպահաության, պտղաբուծույան մասնագետներ են կամ մեղվաբույծներ են, ոմանք էլ տեղափոխվել են տեղի դպրոցներում որպես ուսուցիչ աշխատելու:

«Քաշաթաղը՝ Արցախի մեր գլխավոր կենտրոններից մեկն է, և այստեղ հաջողության հասնելու բանալին լավ բնակարաններն են, դպրոցները ու տնտեսական հնարավորությունները: Պրակտիկայում և վիճակագրորեն ապացուցված է, որ ազատագրված տարածքները զարգացման լավ ներուժ ունեն: «Որոշ համայնքներում դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ և ենթակառուցվածքներ: Մենք փորձում ենք հնարավորինս արդյունավետ լինել` նպատակ ունենալով թիրախավորել այն տարածքները, որտեղ վերաբնակեցումը կարող է լինել ընդհանուր զարգացման ռազմավարական հենասյուներից մեկը», - ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

«Թուֆենկյան» հիմնադրամը հիմնադրվել է 1999 թվականին ձեռներեց Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Հիմնադրամը աշխատում է Արցախում ավելի քան 15 տարի: Այն վերաբնակեցման, ենթակառուցվածքների ստեղծման, առողջապահության զարգացման այլ ծրագրերի խթանմանն ուղղված գործնական քայլեր է ձեռնարկում Արցախի տարբեր շրջաններում:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք