211652_close_icon
views-count5712 դիտում article-date 20:52 04-10-2019

UFC-ի նախկին չեմպիոնը ուղիղ եթերում հանել է աչքի պրոթեզը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանացի լեգենդար մենամարտիկ Մայքլ Բիսպինգը ցուցադրել է, թե ինչու է վերջին շրջանում հրապարակային միջոցառումների ժամանակ միշտ սև ակնոցներ կրում: Հեռուստառադիոյի ուղիղ եթերի ժամանակ հաղորդավարը Բիսպինգին հարցրել է, թե ինչու են նրան հաճախակի տեսնում ակնոցներով: Ի պատասխան, Բիսպինգը աչքի խոռոչից հանել է պրոթեզը և պատասխանել. «Ահա թե ինչու ես միշտ այս անիծյալ ակնոցներով, տղա ջան»: 40-ամյա մարզիկը սկսել է տեսողությունը կորցնել 2013թ. բրազիլացի Վիտոր Բելֆորտի հետ մենամարտից հետո: MMA-ի խառը մենամարտերում բրիտանացին տարել է 30 հաղթանակ և պարտվել 9-ում: 2017 թվականին ամերիկացի Քելվին Գաստելումին պարտվելուց հետո Բիսպինգը ավարտեց մարզական կարիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր