211652_close_icon
views-count38016 դիտում article-date 14:18 04-10-2019

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևանա լճում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին հայտնաբերելու փաստով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/02/1136798/?fbclid=IwAR0snPdmQv416R1g4CpOsTRiFUgVG4F5Lxm1oncI7tUOGytKFq8Ynq9wJcE]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել էին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել էին, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարել էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, իսկ քննիչների աշխատանքը՝ Սևանի քննչական բաժնի պետ Է. Պետրոսյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր