211652_close_icon
views-count1181 դիտում article-date 14:45 04-10-2019

Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

Ժպիտի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին հիգշաբթի օրը։ Այն, որ այդ հրաշալի տոնը գոյություն ունի, աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելուին։ 20-րդ դարի կեսին նա ապրել է Ամերիկայում։ Որեւէ նշանակալի բանով նրա ստեղծագործությունը չի տարբերվում՝ քննադատները առանձնապես նրանով չեն հետաքրքրվել, նրա նկարներին անմահություն չէր սպառնում։ Սակայն մի անգամ նկարչին դիմել են State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով հորինել որեւէ վառ եւ հիշվող խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտ։ Հարվին երկար չի մտածել, վերցրել եւ պատվիրատուներին առաջարկել է այն, ինչը այսօր ինտերնետի օգտատերերն առանց բացառության անվանում են «սմայլիկներ»՝ ժպտացող դեղին դեմք։ Դա տեղի է ունեցել 1963թ․։ Պատվիրատուներն ընդունել են աշխատանքը, Բելուին հիսուն դոլար են վճարել, կրծքանշաններ են պատրաստել եւ բաժանել են ընկերության աշախատակիցներին։ Նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։ Ընկերության հաճախորդները հիացել են նորամուծությամբ, եւ մեկ ամիս անց թողարկվել է ավելի քան 10 000 կրծքանշան։ Ժպիտի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1999թ․։ Նկարիչը կարծում էր, որ այդ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։ Օրվա կարգախոսն է՝ Do an act of kindness. Help one person smile-«Բարի գործ արա։ Օգնիր թեկուզ մեկ ժպիտի հայտնվելուն»։ Այդ ժամանակվանից այս տոնը ամբողջ աշխարհի ակտիվիստները նշում են տարբեր ակցիաներով եւ ֆլեշմոբերով։

Նմանատիպ նյութեր