211652_close_icon
views-count6934 դիտում article-date 21:47 03-10-2019

Հակառակորդի կրակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր