2084 դիտում
21:29 03-10-2019
Գյումրիում մեծարեցին և պարգևատրեցին մարզիկներին
2019 թվականի ամենատարբեր սպորտաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Համահայկական 7-րդ խաղերում, միջազգային այլ մրցաշարերում չեմպիոն դարձած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր ընդունել ու պարգևատրել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Քաղաքապետը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել նրանց:
«Մենք պարգևատրում ենք մեր քաղաքի հերոսներին, նրանց, որոնք մեր անունը շատ բարձր են պահել:
Դուք պատմություն եք կերտում և անում եք ամեն ինչ, որպեսզի հպարտանանք ձեզանով և՛ մենք, և՛ մեր սերունդները: Սպորտն այսօր բերեց այնպիսի հաջողություն, որ մենք ունենալու ենք սպորտային պալատ:
Նախագիծը պատրաստ է, տարածքը տրամադրված է: Մենք պետք է ունենանք այնպիսի սպորտային պալատ, որ կարողանանք այստեղ անցկացնել միջազգային մրցաշարեր, ինչը հնարավորություն կտա ավելի կբարձրացնելու Գյումրիի անունը: Ես ասել եմ՝ Գյումրին ոչ միայն մշակույթի մայրաքաղաք է, այլ նաև՝ սպորտի մայրաքաղաք է, իսկ դա դուք ապացուցում եք ամեն անգամ»:
Հավելենք, որ պարգևատրվել է 61 մարզիկ և 33 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 17.4 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ