հիմնական կայք
Լրահոս

Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը

Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են երկրի կենտրոնական՝ Մադհիա-Փրադե նահանգում հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից Մահաթմա Գանդիի աճյունամոխիրը։


Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գանդիի ծննդյան 150-րդ տարեդարձի օրը։

Հուշահամալիրի անվտանգության աշխատակիցներից մեկի խոսքով՝ հանցագործները նաև վնասել են մեծ առաջնորդի նկարով պաստառը՝ նրա վրա գրելով «դավաճան» բառը։

Գործակալությունը նշում է, որ որոշ հնդիկ ազգայնականներ Գանդիին ընդունում են որպես դավաճան նրա համար, որ վերջինս ժամանակին աջակցել է Հնդկաստանում մուսուլմանների ու հինդուների խաղաղ բնակության գաղափարին։

Մահաթմա Գանդին մահացել է 1948 թվականին, 78 տարեկանում, «Հինդու Մահասաբհա» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված հարձակման հետևանքով։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք