211652_close_icon
views-count1743 դիտում article-date 23:55 03-10-2019

Արցախի պետնախարարը հանդիպել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ: Պետական նախարարը բարձր է գնահատել «Adventist Health Glendale» կազմակերպության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով բնակչության առողջության պահպանման ուղղված հետեվողական աշխատանքը: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ առաջատար մասնագետներն այսօրերին իրականացրել են ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, խորհրդատվություններ, աշխատել են գյուղական բնակավայրերում: Պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են փոխանցել պետական նախարարին՝ փորձի փոխանակման ծրագիրը որակելով արդյունավետ: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր