ԵԱ. Հայտնի են շախմատի Հայաստանի թիմերի կազմերը
Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը:
Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է, իսկ կանանց թիմը 12-րդն է: