211652_close_icon
views-count2793 դիտում article-date 22:49 03-10-2019

Singapore Week of Innovation and TeCHnology ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տաղավարներ

Կառավարությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից փոփոխություններ և վերաբաշխումներ կատարեց 2019 թ. գործող բյուջետային ծրագրերի մեջ: Նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով. 984,1 մլն դրամն ուղղել «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմանը, 117,7 մլն դրամը՝ «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» ծրագրին: «Վերջինիս շրջանակում նախատեսվում են ՏՏ համաշխարհային համաժողովի նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպում, միջազգային ցուցահանդեսներին հայկական տաղավարներով մասնակցություն, մասնավորապես՝ Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսում, Ուզբեկստանում կայանալիք «InnoWeek.uz» 2019 համաժողովին»,- «[url=https://https://armenpress.am/arm/news/990408.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր