211652_close_icon
views-count1827 դիտում article-date 17:49 03-10-2019

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ. քննարկվել է ՀՀ-ի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը

Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում: Հանդիպմանը ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կքննարկվեն նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։

Նմանատիպ նյութեր