հիմնական կայք
Լրահոս

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել, քանզի շաքարի ցածր գինը փոխհատուցվել է բուսական յուղի և մսի գնի բաձրացմամբ:


Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, սեպտեմբերին կազմել է միջինը 170 կետ, փաստացի անփոփոխ մնալով օգոստոս ամսվանից և 3.3 տոկոսով բարձր է եղել 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը կայուն է եղել, շնորհիվ նրա, որ ցորենի գնի աճի հետ նվազել է եգիպտացորենի գինը: Բրնձի միջազգային գները փոքր ինչ նվազել են՝ Ֆիլիպիններում և Նիգերիայում ներմուծման պահանջարկի նվազման և վարվող քաղաքականության անորոշության պատճառով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը սեպտեմբերին աճել է 1.4 տոկոսով՝ հասնելով ավելի քան մեկ տարվա ընթացքում արձանագրած իր առավելագույնին: Նման աճը պայմանավորված է եղել Հնդկաստանից և Չինաստանից արմավենու յուղի ներկրման կայուն պահանջարկով, ինչպես նաև հլածուկի յուղի բարձր գնառաջարկով, ինչը իր հերթին կապված է Եվրամիության բիովառելիքի կայուն պահանջարկով: Նվազել են սոյայի և արևածաղի յուղի գները:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 3.9 տոկոսով՝ պայմանավորված շաքարի պաշարների մեծ ծավալներով և մատակարարման դրական միտումներով, ինչպես նաև Բրազիլիայում պահանջարկի նվազմամբ:

Վերջինս շաքարեղեգն օգտագործում է էթանոլի արտադրության համար:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով, քանի որ կաթի փոշու բարձր գնառաջարկը ավելի քան փոխհատուցվում է պանրի և կարագի գների անկմամբ՝ հատկապես գնային շղթայի ստորին հատվածում:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը աճել է 0.8 տոկոսով՝ պայմանավորված Չինաստանի կողմից ներմուծման կայուն պահանջարկով: Մինչդեռ Չինաստանում, որը աշխարի ամենամեծ շուկան է, խոզի մսի գինը օգոստոսին ռեկորդային բարձր է եղել, Եվրոպա արտահանման պաշարների աճը փոքր ինչ նվազեցրել է խոզի մսի գինը միջազգային շուկաներում:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք