հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Mercedes ML-ով դուրս է եկել հանդիպակաց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 39–ամյա վարորդը Mercedes ML-ով դուրս է եկել հանդիպակաց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Միհրան Վ.-ն իր վարած Mercedes ML430 մակնիշի 10 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ «Լեն տռաս»-ում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով վարորդը, ում վիրավոր հայտնաբերել են քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից Էջմիածնի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:


Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում ճանապարհի թույլատրելի հատվածում շրջադարձ կատարելուց անվտանգության կանոնները պահպանել է ЗИЛ-ի վարորդը, ով ականատես է եղել, թե ինչպես է Mercedes -ը մեծ արագությամբ անցել հանդիպակաց երթևեկելի գոտի և վթարի ենթարկվել: Վարորդը, ով կարող էր դեպքի վայրից հեռանար, այդ քայլին չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կատարվածի մասին տեղեկացրել նրանց:

Քննիչի հանձնարարականով Mercedes-ն ու ЗИЛ-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք