հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ զեկույցի քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ զեկույցի քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է, քանի որ այդ երկրի նախագահը մայորի կոչում ու բնակարան է տվել Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու մասին» վերտառությամբ զեկույցի քննարկման ընթացքում։


Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի գրասենյակից, Սոս Ավետիսյանն իր ելույթում նշել է. «Նախ և առաջ ցանկանում եմ կարևորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերը այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաև աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար:

Զեկույցը ծայրաստիճան արժեքավոր է երկու պատճառով. նախ` զեկույցները փորձում են կանչել այն ահաբեկչության զոհը, որը նպատակաուղղված է և նպատակ ունի անդամ պետություններին առաջարկություններ ներկայացնել ահաբեկչության զոհերին աջակցելու իրենց քաղաքականության մեջ:

Ահաբեկչությունը՝ որպես մեր օրերում առավել տարածում գտած երևույթ (չնայած նախկինում նույնպես տեղի են ունեցել այդպիսի անմարդկային գործողություններ), բարդ հետևանքներ է ունենում: Տուժողի սահմանումը կարող է անմիջապես տուժած անձից տարածվել նաև նրա համայնքի վրա, որը թիրախավորվել է՝ որպես ահաբեկչության արդյունք: Ավելին, զեկուցողը իրավացիորեն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններից տուժածներին անհրաժեշտ է հատուկ ֆիզիկական, նյութական և հոգեբանական աջակցություն:

Անհրաժեշտ եմ համարում կրկին շեշտել, որ պետք է համընդհանուր ջանքեր գործադրվեն ահաբեկչությունից տուժածներին պաշտպանելու համար: Մենք պետք է հասուն լինենք այս հարցում: Ցավոք սրտի, մեր ադրբեջանցի գործընկերներ տիկին Ֆատալուևան և տիկին Գաֆարովան, չնայած իրենց հարաբերական երկար փորձին այս կառույցում, չեն դադարում էժանագին մանիպուլյացիաներ անել և հույս չկա, որ այս ստերը չեն տարածվի: Այն երիտասարդը, որ նկարում էր այս ստահոդ տեսանյութերը, միայն այդ նպատակը ուներ, մյուս գրանցված ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ մոտեցումն են ցույց տալու:

Քանի որ խոսքը գնաց ահաբեկչությունից, դժվար է չհիշել այն, որ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ: Հետո ձեր սիրելի նախագահը նրանց տվեց մայորի կոչում ու բնակարան: Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է:

Ես հիշեցնում եմ, որ պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար: Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016-ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչներ կտտանքների և խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ:

Մենք պետք է բարելավենք համապատասխան կոնվենցիան, որը կպաշտպանի ահաբեկչություններից տուժածներին: Այս զեկույցում արդեն դրված են որոշ կարևոր սահմանումներ, ինչպես նաև քաղաքականության առաջարկությունները:

Եվ վերջապես, ես ցանկանում եմ ողջունել զեկուցողի մոտեցումը և շրջահայացությունը: Այն իրավացիորեն ցույց է տալիս, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չի հակասում ահաբեկչության դեմ պայքարի՝ պետությունների վճռականությանը»:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք