211652_close_icon
views-count98706 դիտում article-date 22:24 02-10-2019

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվող բնակարանում գտնվող տանտիրոջը դուրս են բերել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդն ու բժիշկը, օպերատիվ են գործել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով, վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանի եւ շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը, ովքեր էլ անմիջապես պատշգամբից մտել են այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել տան այրվածքներ ստացած ու ծխահարված տան տիրոջը, այնուհետ փրկարարների հետ համատեղ մոտեցրել շտապօգնության մեքենային ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ եթե շտապօգնության վարորդն ու բժիշկը չվտանգեին իրենց կյանքն ու կրակի ճիրաններից դուրս չբերեին տան տիրոջը, ապա ամեն ինչ այլ ընթացք կստանար: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում, ինչի հետեւանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, փրկարարները 5-րդ հարկից եւս մեկ երեխա են իջեցրել ու քաղաքացիների ուժերով տեղափոխել հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր