211652_close_icon
views-count8872 դիտում article-date 21:49 02-10-2019

Վախճանվել է «Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչը

«Արարատի» մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Հակոբ Անդրեասյանը երեկ թիմի հանդիպման ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այսօր հիվանդանոցում գիտակցության չգալով, նա մահացել է 66 տարեկան հասակում։ Անդրեասյանը մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հովհաննես Համբարձումյանը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Մայիս Ազիզյանը։ Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։

Նմանատիպ նյութեր