211652_close_icon
views-count2040 դիտում article-date 16:05 02-10-2019

Դեսպան Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Դեսպան Սադոյանը շնորհավորեց Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։ Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։

Նմանատիպ նյութեր