211652_close_icon
views-count4998 դիտում article-date 19:27 01-10-2019

«Հասցրեցինք կարևոր որոշում կայացնել». Ն. Փաշինյանը Երևանում գտնվող տարբեր երկրների առաջնորդների հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2421982258122155/?type=3&theater]էջում[/url] լուսանկար է հրապարակել ՀՀ-ում գտնվող մի քանի երկրների ղեկավարների մասնակցությամբ: Լուսանկարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Լուսանկարին կից Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»: Հիշեցնենք, որ Երևանում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:

Նմանատիպ նյութեր