211652_close_icon
views-count2321 դիտում article-date 23:43 01-10-2019

Իրանի ու Իրաքի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Իրաքի ԱԳՆ-ն դադարեցրել է Իրանի Մաշադ քաղաքում իրաքյան հյուպատոսության գործունեությունը՝ կապված իրաքցի2 դիվանագետների ծեծի ենթարկելու հետ։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով հյուպատոսության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ աս-Սահհաֆիին։ Վարչությունը մանրամասներ չի հաղորդում տեղի ունեցածից, սակայն, ինչպես պնդում են իրաքյան լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Shafaq գործակալության փոխանցմամբ՝ իրանական անվտանգության ծառայությունները հետապնդել են իրաքյան 2 դիվանագետների, ովքեր Մաադ քաղաք էին ուղևորվել՝ կրոնական միջոցառման մասնակցելու նպատակով, ծեծեի են ենթարկել նրանց, իսկ հետո ձերբակալել։ Իրաքի խորհրդարանի՝ արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Շիրքո Մուհամմադը հայտնել է Shafaq գործակալությանը. որ իրանական իշխանությունները պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն կատարվածի համար։

Նմանատիպ նյութեր