2927 դիտում
18:28 01-10-2019
Գ.Ծառուկյանն ու հարյուրավոր մարզասերներ դիմավորել են հաղթանակով Երևան վերադարձած ծանրորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդում ավարտված ծանարմարտի աշխարհի առաջնությանը մասնակցած հայ ծանրորդները ժամանեցին Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարըուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանն, անվանի մարզիկներ և բազմաթիվ երկրպագուներ։
Օդանավակայանի սպասասրահ ծանրորդները մուտք գործեցին ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ծանրորդների ելույթները ԱԱ-ում։
«Փառք ու պատիվ մեր մարզիկներին, նրանց մարզչին՝ Փաշիկ Ալավերդյանին, ով կարողացավ 107 երկրի մեջ ապահովել Հայաստանի՝ լավագույն եռյակում տեղ զբաղեցնելը։ Մենք ունենք 2 աշխարհի չեմպիոն, կարող էր լինել նաև 3-րդը՝ Անդրանիկ Կարապետյանը, եթե լիարժեք կարողանար մասնակցել, բայց նա դեռ կապացուցի, որ կարող է աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճել։ Մենք նրան հավատում ու վստահում ենք, քանի որ նրա պես երկրորդը չկա։
Այսօր մենք տաղանդավոր շատ մարզիկներ ունենք, ազգը փոքր է, բայց շատ են տաղանդները, որոնք ազգին ճանաչում են բերում։ Այս հաղթնանակները մեզ համար մեծ պատիվ են: Բոլորը մասնակցեցին ու ավարտեցին, նոր Սիմոնը սկսեց, դա մեր ազգի համար հպարտություն է։
Փառք ու պատիվ իր ընտանիքին և ազգանունին։ Նա պետք է Օլիմպիական խաղերին մասնակցի և չեմպիոն դառնա։ Նա մեր հպարտությունն է , մեր ուժը, մեր հեղինակությունը»,-խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
80414 դիտում
00:25 27-08-2016
Հարյուրավոր մարզասերներ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2042 դիտում
21:18 24-06-2014
Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշների հավաքականին
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1198 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1120 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը