1295 դիտում
18:17 01-10-2019
Սիմոն Մարտիրոսյան. Օլիմպիական խաղերին մեկնելու եմ ոսկե մեդալի հետևից
109 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսեց չեմպիոն դառնալու և հետագա նպատակների մասին:
«Ուրախ եմ, որ 2-րդ անգամ կարողացա կրկնել արդյունքս։ Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ է մրցահարթակում։ Ամեն ինչ հեշտ տրվեց, բայց հաջորդ անգամ ավելի լավ եմ պատրաստվելու։
Կարևորը ոչ թե մրցակցին հաղթելն է, այլ՝ ինքդ քեզ ու նոր կիլոգրամներ բարձրացնելը։ Օլիմպիական խաղերին գնալու եմ ոսկե մեդալի համար, թե ինչպես կստացվի, ցույց կտա մրցահարթակը և Աստծո կամքը»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:
Նմանատիպ նյութեր
3142 դիտում
15:42 10-04-2017
Սիմոն Մարտիրոսյան. Մենք մեկնել էինք ոսկե մեդալի համար
1951 դիտում
22:08 23-06-2019
Արսեն Ղազարյան. Եկել էի ոսկե մեդալի հետևից
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
871 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am